ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանում վարչապետ աշխատելն այսօր ամենաանշնորհակալ գործն է

Հայաստանում վարչապետ աշխատելն այսօր ամենաանշնորհակալ գործն է
22.03.2017 | 17:54

Հայաստանում վարչապետ աշխատելն այսօր ամենաանշնորհակալ գործն է՝ Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: «ՈՒմ մոտ ինչ չի ստացվում, մեղավորը ես եմ։ Եվ այդ իսկ պատճառով այսօր ձևավորված թիմը շատ լավ հասկանում է՝ եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, մենք առնվազն 5 տարի անքուն գիշերներ ենք ունենալու, մարդավարի կյանք չենք ունենալու և զրկված ենք լինելու հանգստանալու հնարավորությունից։ Բայց ինչո՞ւ ենք մենք սրա տակ մտնում, որովհետև շատ անհանգիստ ենք մեր վաղվա օրվա համար, շատ անհանգիստ ենք մեր երեխաների համար։ Ես չափազանց անհանգիստ եմ, թե ինչպես ենք զարգանալու, չափազանց անհանգիստ եմ ապակայունացումից, որովհետև մենք խնդիր ունենք Արցախում»,- ասաց Կարեն Կարապետյանը։


Նա նաև հավաքված քաղաքացիներին հարց ուղղեց՝ ինքը նրանց որևէ խոստում տվե՞լ է։ Այնուհետ շեշտեց, որ իր խոսքերը ոչ թե խոստումներ են, այլ մեծ պատրաստակամություն՝ ծառայելու և իր վրա բեռ վերցնելու։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ